Երեխայից ականջօղ է գողացել
Նախօրեին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Նաիրա Ք.-ն ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ այս տարվա մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ոմն Սվետա, Ահարոնյան փողոցի բակերից մեկում, սիրաշահելով իր 5-ամյա դստերը` գողացել է ոսկյա ականջօղը:
Ոստիկանները պարզել են, որ Սվետան 1978 թ. ծնված Սվետլաննա Չ.-ն է, որը նույն օրը՝ ժամը 22:30-ին, բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:
«Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում են ոստիկանության մամուլի վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել