Հայ-լեհական ռազմարդյունաբերական համագործակցությունը զարգանում է
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական և հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգանում է արդյունավետ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել