HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանի անտառում հատել են 53 ծառ. հարուցվել է քրգործ

Հունիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:

Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազությունը քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter