HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշնանը Երևանում կկայանա հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Իրաքի նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին:

Ա. Գևորգյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում: Մասնավորապես, վերջին երկու տարում հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են ինտենսիվ զարգանալ. ձևավորվել է միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է 2012թ. Բաղդադում: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս աշնանը Երևանում:

«Հանձնաժողովն իր գործունեությամբ ավելի համակարգված բնույթ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,- ասաց Ա. Գևորգյանը:

Նա հավելեց, որ գործարար շրջանակում արդեն կոնկրետ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ հետաքրքրություն է նկատվում:

Ղազի Տահեր Խալեդը նշեց, որ Իրաքի իշխանությունները շահագրգռված են բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, և չկա որևէ խոչընդոտ՝ երկու երկրների միջև լավագույն հարաբերություններ հաստատելու համար: Իր նշանակումը և դեսպանատան վերաբացումը նա համարեց դրա վկայությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև երկու ժողովուրդների պատմական կապերին, կարևորեցին հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter