HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարմարաշենի 3 բնակիչ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ, 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Պարույր Հ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:

«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter