
Բուժում աղոթքներով և ծոմապահությամբ. նոր բուժական կենտրոն Շիրակի թեմում
Շիրակի թեմում իր գործունեությունն է սկսում «Սոցիալական ադապտացիայի քրիստոնեական հոգեբանության կենտրոնը» թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:
Կենտրոնի նպատակն է Շիրակի մարզի նևրոտիկ, վարքային և սթրեսային խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ադապտացիան իրականացնել քրիստոնեական հոգեբանության մեթոդի կիրառմամբ:
Հիմնադիրների փոխանցմամբ՝ ՀՀ-ում առաջին անգամ փորձ է արվում համադրել գիտական հոգեբանության և քրիստոնեական բժշկության մեթոդները՝ վեր հանելով Հայ առաքելական եկեղեցու կողմից բազում դարեր կիրառված և գրեթե մոռացված բուժական մեթոդները:
Կենտրոնում միաժամանակ աշխատելու են հոգեբան և հոգևորական: Հոգեբանն իրականացնելու է հետազոտություն և օգնություն, իսկ հոգևորականը՝ խորհուրդ և աջակցություն: Բուժման ընթացքում կենտրոնի շահառուները ընդգրկված են լինելու տարբեր հանրօգուտ և եկեղեցանպաստ ձեռնարկներում: Աջակցման մեթոդները լինելու են հոգեթերապիա, աղոթք, հաղորդություն, պահք, ծոմ, քահանայի օրհնություն, ազգային ավանդական սովորույթների կիրառում:
Այս ամենից զատ, կենտրոնն իր ուշադրությունը սևեռելու է նաև այնպիսի հիվանդությունների վրա, ինչպիսիք են մանկական տարիքի զարգացման խանգարումները, հոգեկան անբուժելի համարվող խանգարումները, դիվահարությունը և այլն: Կենտրոնի վերջնանպատակն է ձևավորել առողջ հասարակություն՝ հոգեպես կայուն մարդկանցով:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել