HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պրծանք կռացած, իրար գիրկ նստած, մեկը մյուսի մեջքին թռած երթևեկելուց». չինական ավտոբուսները հասան Գյումրի

Գյումրի քաղաքի թիվ 1 և 40 երթուղիներն այսուհետև սպասարկելու են չինական հարմարավետ ավտոբուսները: Ներկրված 10 ավտոբուսից առայժմ միայն 5-ը կսպասարկի թիվ 1 երթուղին՝ ուղևորներին փոխադրելով օդնավակայանից մինչև Անի թաղամասի Պարույր Սևակ փողոց: Մյուս 5 ավտոբուսը թիվ 40 երթուղին կսպասարկի Շիրակացի փողոցի հիմնովին բարեկարգվելուց հետո միայն: Նշված երթուղում ժամանակավոր կշարունակեն աշխատել «Պազ» մակնիշի երեք ավտոբուսները:

Մինչև հունիսի 30-ը ուղևորատար նոր տրանսպորտային միջոցները կաշխատեն անվճար: Գյումրեցիներին առավել ուրախացրել էր արժանապատիվ երթևեկելու հնարավորությունը: «Պրծանք կռացած, իրար գիրկ նստած, մեկը մյուսի մեջքին թռած երթևեկելուց»,- նկատեց հրապարակում իրենց մեկնարկին սպասող ավտոբուսներով հիացող մի գյումրեցի:

Նոր ավտոբուսների համար հայտարարված մրցույթին մասնակացած 80 վարորդից ընտրվել են տասը: Հաշվի են առնվել անձի առողջական վիճակը, վարորդական փորձը (10 տարի և ավելի աշխատանքային փորձ): Նոր ավտոբուսների վարորդներին արգելվել է ծխել տրանսպորտում և միացնել բարձր երաժշտություն:

Գյումրիի բոլոր երթուղիները պատշաճ սպասարկելու համար հարկ կլինի ներկրել ևս մի քանի տասնյակ ավտոբուս: Սա հնարավորություն կտա ձերբազատվելու գազելներով երթևեկելու անհարմարություններից: Փողոցների ասֆալտապատման և տրանսպորտի նորացմանը զուգընթաց թարմացվում, վերանորոգվում են հին և կառուցվում նոր սպասարաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter