HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն առաջարկել է հրապարակել հողի հարկի, գույքահարկի արտոնություններից օգտվողների ցուցակները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության օրակարգում էին համայնքների ավագանիների կողմից տրամադրվող հողի հարկի և գույքահարկի արտոնությունների չափորոշիչները:

Ա. Գևորգյանը մարզպետներին առաջարկեց հասարակության համար հասանելի դարձնել և հրապարակել հողի հարկի, գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները'նշելով նրանց սոցիալական կարգավիճակը և բնակության վայրը:

Միաժամանակ հանձնարարվեց ստուգել վերջին 2-3 տարում արտոնություններ ստացած անձանց ցուցակները և ուշադրության կենտրոնում պահել արտոնությունների տրամադրման գործընթացը:

Բարձրացվեց նաև համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Սյունիքի մարզում, մասնավորապես Մեղրի համայնքում կուտակված աշխատավարձերի ընթացիկ պարտքերն արդեն մարվել են:

Ա. Գևորգյանը Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել իրենց մարզերում առկա նմանատիպ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու համար: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter