HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն պատասխանել է «Հայկական ժամանակին»

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. ««Հայկական ժամանակ» օրաթերթի հունիսի 26-ի համարում ««Զմեյը». «Հայկական Ջեյմս Բոնդ»» հոդվածում հիշատակված է Բելգիայում բնակվող ոմն Աշոտ Օ.-ն, որը ներկայացված է իբր ԱԱԾ գործակալ «Զմեյ» ծածկանունով և իբր «ժամանակին ավտոմեխանիկի հաստիքով ընդունվել է ԱԱԾ»:

Այդ և բերված այլ «փաստերը», որտեղ հիշատակվում է ԱԱԾ անունը, ուղղակի ծիծաղ են առաջացնում և վկայում են այն մասին, որ գործ ունենք ոչ թե մասնագիտական անպարտաճանաչության ու անգրագիտության, այլ ավելի վտանգավոր երևույթի հետ. ակնհայտ է պետական կարևորագույն կառույցին վարկաբեկելու, նրա հանդեպ հանրության վստահությունը խարխլելու և ընթերցողին մոլորեցնելու միտում»:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter