HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղության պահապանը հայկական բանակն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ: Կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները: Նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու փորձերը: Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի և Խոջալուի դեպքերի մասին: Ընդգծելով, որ ԼՂՀ հիմնահարցը չունի կրոնական որևէ դրդապատճառ և դրսևորում, նախարարը ափսոսանք է հայտնել, որ Իսլամական կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանը խեղաթյուրում է հիմնահարցի էությունը՝ փորձելով կրոնական երանգներ հաղորդել ԼՂՀ հիմնահարցին:

Ա. Աշոտյանը ընդգծել է, որ դարեր ի վեր Հայաստանը  շրջապատված  է եղել իսլամական երկրներով և Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր մեր հայրենակիցներ իրենց երկրորդ հայրենիքն են գտել արաբական երկրներում, այդ թվում նաև Հորդանանում: Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման վրա՝ նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միևնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու և ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ: 

Հանդիպման ընթացքում կարևորվել է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժշտությունը: Հայկական պատվիրակությունը նշել է, որ խաղաղության պահապանը տարածաշրջանում ուժեղագույն ճանաչված հայկական բանակն է:
Կողմերը կարևորել են նաև հայ-հորդանանյան հարաբերությունների զարգացման համար միջխորհրդարանական կապերի անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter