HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա

Բոննում Իշխան Զաքարյանին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բարձրագույն Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Դիտեր Էնգելսը, ով ղեկավարում է Գերմանիայի արտաքին պետական վերահսկողական ողջ համակարգը:

Իշխան Զաքարյանն ու Դիտեր Էնգելսը ստորագրել են  համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է փորձի փոխանակում, համատեղ ստուգումներ և ուսումնասիրություններ: Առաջիկա տարիներին համագործակցությունն ուղղված է լինելու, մասնավորապես,  շինարարության և պետական գնումների համակարգի  ուսումնասիրմանն ու վերլուծմանը:

Կողմերը նշել են, որ վերահսկողության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են բավականին կայուն և ժամանակն է`  համագործակցությունն ավելի խորացնելու  և ընդլայնելու:

Ի. Զաքարյանի ղեկավարած  պատվիրակությունը հունիսի 26-ին  կմեկնի Հեսսենի երկրամաս, որտեղ գերմանացի գործընկերների հետ կքննարկվեն ճանապարհաշինության  վերահսկողության ոլորտում ժամանակակից  տեխնոլոգիաների ու չափագրման մեթոդների կիրառման խնդիրները:

Այցի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությանն ուղեկցում են Գերմանիայի տնտեսական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները:  

Այս մասին հայտնում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter