Ոստիկանները կասեցրին բնակարան մտած գողի գործողությունները
Հունիսի 25-ին` ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մանթաշյան փողոցի 4/3 շենքի թիվ 32 բնակարանը գող է մտել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանից բերման է ենթարկել 1985 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որը բաց դռնից մուտք գործելով՝ փորձել էր գողություն կատարել:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել