«Ժառանգությունը» հանդիպել է Արագածոտնի մարզի քաղաքացիների հետ
Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը Աշտարակ քաղաքում հանդիպել են Արագածոտնի մարզի քաղաքացիների հետ:
Հավաքվածներին ջերմ եւ ոգեպնդող խոսքով դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, արտաքին քաղաքականության մեջ նկատելի բացթողումներին: Նա հանդիպման մասնակիցներին հորդորել է հանդես գալ առաջարկություններով, պատվիրաններով, հուզող հարցերով, որոնք շարունակաբար կլինեն «Ժառանգություն» կուսակցության գործունեության ուշադրության կենտրոնում:
Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հընթացս ներկայացրել են տարածաշրջանից իրենց ուղղված դիմումներին տրված ընթացքի մասին:
Վերջում Հովհաննիսյանը կոչ է արել «բողոքի ճիչերը մեկտեղել եւ միասնական ձայնով դուրս գալ»` հաղթահարելու մեր պետականության հիմքերը սասանող եւ վտանգավոր չափերի հասնող երեւույթները:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել