HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ոստիկանության կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն ստանալու համակարգը

2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը:

Յուրաքանչյուր վարորդ մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքէջի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում՝ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ նոր համակարգին զուգահեռ կայքում շարունակում է գործել «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ» բաժինը, որտեղ վարորդներն իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ միայն որոշումը ստանալուց հետո՝ մուտքագրելով որոշման մեջ նշված անհատական ծածկագիրը՝ PIN cod-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter