Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում
Հունիսի 26-ին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն անցկացրել է Ասկերանի շրջանի Խրամորթի ենթաշրջանի համայքների գյուղատնտեսության զարգացմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն:
Գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը զեկուցեց, որ հանրապետության Հադրութի և Մարտունու շրջաններում գործում են նմանատիպ ենթաշրջանային ծրագրեր, ինչն առաջարկվում է կիրառել նաև Ասկերանի շրջանի Խրամորթի ենթաշրջանում:
Կառավարության ղեկավարն առաջարկեց համայնքների գյուղտեխնիկայի պարկի համալրման և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծել միավորումներ: Ներկայացվեց նաև պետական միջոցներով ոռոգման համակարգերի ներդրման ծրագիր, որը գյուղացիներին երաշխավորում է ցանքատարածությունների ժամանակին ոռոգում, պարարտացում և բարձր բերքատվություն:
Առաջարկվող ծրագրերն ուսումնասիրելու նպատակով Խրամորթի ենթաշրջանի համայնքների ղեկավարները տեղերում կանցկացնեն քննարկումներ`մեկ շաբաթ անց դրանց արդյունքները ներկայացնելով կառավարություն:
Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել