Հայտնաբերվել է կորած շատինցու դին
Հունիսի 26-ին` ժամը 19.55-ի սահմաններում, հայտնաբերվել է հունիսի 15-ին Շատին գյուղի Եղեգիս գետը ընկած, 1933 թ. ծնված Թամամ Արմենակյանի դին և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել