Արգելափակված մեքենաներ` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին
Հունիսի 26-ին` ժամը 08.53-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտի մեջ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով արգելափակվել է ևս 20 ավտոմեքենա:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան և ևս 10-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն, հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել մնացած 10 ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել