HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախապատրաստվում են նյութեր` Նարեկ Սարգսյանի «իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով»

ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն  ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. և 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն.Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը:  Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:

Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է  Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:

2008-2011թթ. Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ.-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ: 

Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝  «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Մեկնաբանություններ (5)

Karen
VERJAPEEEES.......
Gegham
Էդ մարդուց մի խելոք առաջարկ չլսեցինք,,,,Բոլոր գործերի ետևում փողն է,,Ամոթ է մի խելքը գլխին մարդ չունենք որ միշտ դրան են մեյդան բերում,,,Ոչ մի լուրջ երկրում միանձնյա որոշում չեն կայացնում կարևորոգույն կառույցների վերաբերյալ
haykUS
Narek Sargsyan along with Serz and Kocharyan destroyed our Yerevan's face and contriburted to creation of ugliest city in all post-soviet countries. He must be jailed. He is hated by most in Armenia. His name should be put in history as evil that scewed up our Yerevan. I am sure he made missions, but does not show that on public. He shoud rot in hell!
Doc Sam
Տա աստված, որ արդարությունը հախթի, ու նա պատասխան տա օրենքի, աստծո ու, եթե ունի, իր խղջի առջև: Ես չէի կարծում, որ մարդ կարող է իր սեփական քաղաքը այդքան չսիրի, ավելի թշնամի լինի: Նմաններին կախելն էր քիչ է: Նա, կարծես աշխարհում ուրիշ քաղաք չի տեսել, և գազափար չունի ինչպես են այոք իրենց հինը պահպանում, իսկ նորը դրան համահունչ կառուցում: Երևանը փոքր թուրքիա սարքեց ....
mane
Ժօղօվւրդը մի օր դրանց պիտի հավագի իրար գլխի ւ վառի,որ ել ծիլ չտան.երբ կլինի այդ օրը,.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter