Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կատարվելու է լրացուցիչ 20 մլրդ դրամ հարկային եկամուտների հաշվին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, որը սահմանվել է 45 հազար դրամ։ Մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։ «Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում՝ մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել