«ԱրմենՏել»-ի նորանշանակ տնօրենը ներկայացրեց ընկերության հետագա զարգացման ռազմավարական ծրագրերը
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի առաջին հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը ներկայացրեց ընկերության դիրքորոշման նոր հայեցակարգը, իր բիզնես տեսլականը, ինչպես նաև խոսեց ընկերության գործունեության և հետագա ծրագրերի մասին:
Մամլո ասուլիսի ընթացքում Ա. Պյատախինն ընդգծեց «ԱրմենՏել» ընկերության ռազմավարական կարևորությունը և դերը «ՎիմպելԿոմ» ընկերության բիզնես ծրագրերի իրականացման գործընթացում:
«Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերության պրոֆեսիոնալ թիմը: Մեր աշխատանքի իրականացման բոլոր փուլերում մենք առաջնորդվելու են հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ, արդի նորարարական լուծումների և ընկերության սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգի ներդրմամբ, ինչպես նաև առավելագույն ուշադրության ենք դարձնելու բաժանորդների սպասարկման որակին: Համոզված եմ, որ «Վիմպելկոն» ընկերության միջազգային փորձը, մասնագիտացված աշխատակազմը և եվրոպական նոր բիզնես մոդելների կիրառաումը մեզ հնարավորություն կտա գրավել առաջատար դիրք երկրի հեռահաղորդակցության շուկայի բոլոր ոլորտներում»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրենը Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Անդրեյ Պյատախինը ստանձնել է իր պաշտոնական պարտականությունները սույն թվականի հունիսի 19-ից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել