
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն այս տարի 7.6%-ով պակաս բեռ է տեղափոխել
ՀԿԵ-ն հայտնում է, որ 2013 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ, ինչը 7.6%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 169,1 հազար տոննա` 5,7%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:
Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 386,1 հազար տոննա բեռ՝ 19,3%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մայիսի հետ համեմատ:
Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 594,2 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 1,4%-ով:
2,4%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը նվազել է 10,5%-ով:
Բեռնափոխադրումների անկումը պայմանավորված է որոշ բեռների նախատեսվածից քիչ բեռնմումով:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով միջոցներ են ձեռնարկվում երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավվման, երկաթուղային բեռնափոխադրումների խթանման ուղղություններով:
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
2013 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ արագացել է մոտ 1 օրով կամ 27,6%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-մայիսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,9 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում կազմել է 5063 տկմ նետտո/վագոն, ինչը 27,5%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 370,4 լոկ-կմ, ինչը 4,6%-ով գերազանցում է 2012-ի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Մեկնաբանել