HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Սարգսյանն արձագանքում է

Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը տարածել է պարզաբանում` այսօր Թրանսփերանսի ինթերնեյշնըլ հասարակական կազմակերպության հաղորդագրությանն ի պատասխան: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են  մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան,  Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան,  Նարեկ Սարգսյան, և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից:

Ընդ որում, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը  մշակվել է այն տարիներին  /2004 հուլիս-2008 հուլիս/,  երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել  «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»:

ՀՀ վաստակավոր  ճարտարապետ, պրոֆեսոր  Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ  բիզնեսի մեջ ներգրավված չի եղել և  ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով,  ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ինքը:    

Ինչ վերաբերում է ԹԻՀԿ  /Թրանսփերանսի ինթերնեյշնըլ հասարակական կազմակերպություն/  կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի «նյութերին», ի մասնավորի՝ Երևանի հուշարձան շենքերի վերաբերյալ  Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի  կողմից իբր իրականացրած գործընթացներին, ապա հայտնում ենք, որ ՀՀ-ում հուշարձաններին վերաբերող ցանկացած գործառույթ վերապահված է տվյալ  բնագավառում լիազոր մարմին հանդիսացող  ՀՀ մշակույթի նախարարությանը: Այսինքն` ավելի քան պարզ է, որ այստեղ որևէ այլ կառույց կամ անձ չի կարող գործառույթներ իրականացնել:  Անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից վերը նշված կազմակերպության դիմումով  նախապատրաստվող  նյութերին, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննության արդյունքում պարզվի իրականությունը և՛ հուշարձանների հետ կապված գործընթացների վերաբերյալ,  և՛  ի վերջո,  լույս սփռվի, թե տարիներ շարունակ իր դեմ ուղղված զրպարտությունների և բանսարկությունների հեղինակներն ինչ նպատակներ են հետապնդում»: 

Մեկնաբանություններ (1)

gevorg
Pastn ain e vor HIN EREVAN@ QANDETSIQ!!!!!!!!!! ai ......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter