HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատազրկման վայրերում գտնվող անչափահասների քանակը նվազեցնելու համար անհրաժեշտ են ավելի մեծ բարեփոխումներ

Բրյուսել, 27-ը հունիսի 2013թ.: Համաձայն Եվրամիության և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից  թողարկված նոր զեկույցի,  որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Բրյուսելում արդարադատություն երեխաների համար համաժողովի ընթացքում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կետրոնական Ասիայի երկրների երեխաները զգալի խոչընդոտների են հանդիպում արդարադատության հասանելիության հարցում՝ չնայած այդ ոլորտում իրականացված  կայուն և դրական բարեփոխումներին:

«Անչափահասների արդարադատությունը ԿԱԵ/ԱՊՀ-ում (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա/Անկախ պետությունների համագործակցություն). առաջընթացը, մարտահրավերները, խոչընդոտներն ու հնարավորությունները» զեկույցում նշված է, որ ազատազրկման վայրերում գտնվող անչափահասների քանակը նվազել է: Այստեղ նշված է նաև այն փաստի մասին, որ դաժան վերաբերմունքի դեպքերը, ընդհուպ մինչև խոշտանգում, գրանցվել են բոլոր երկրներում, որտեղ ուսումնասիրություն է իրականացվել: Գործնականորեն բոլոր այս երկրներում վճիռ է կայացվել նրանց առանձին խցերում տեղավորել:

Եվրամիությունն ու ՅՈւՆԻՍԵՖ-ը ողջունեցին տարածաշրջանի պետությունների, ներառյալ Եվրամիության անդամ դարձող երկրների կողմից արձանագրած առաջընթացը, որոնք ջանքեր են գործադրում բարեփոխումների շրջանակն ընդլայնելու արդարադատության գործընթացում՝ բոլոր երեխաների իրավունքների կանոնավոր պաշտպանության համար: Առավել մեծ բարեփոխումները կներառեն իշխանություների կողմից անպատժության մշակույթին վերջ դնելն ու բոլոր երեխաների համար, ովքեր հանցագործության զոհ կամ վկա են դարձել, արդարադատության հասանելիությունը:

Այս երկրներից շատերն աստիճանաբար համապատասխանեցնում են ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին: Հարկ է նշել, որ դատավճիռ կայացնելու կամ օրենսդրական այլ բարեփոխումները նույնպես նպաստել են վանդակաճաղերի հետևում գտնվող անչափահասների թվի նվազեցմանը:

«Չնայած արձանագրած որոշակի առաջընթացին՝ դեռևս շատ անելիքներ կան անչափահասների իրավիճակի բարելավման հարցում, երբ խոսքը գնում է երեխաների իրավունքների մասին: Անհրաժեշտ է հաղթահարել երեխաներին հաստատություններում տեղավորելու խնդիրը և առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել ընտանիքներին աջակցելու համար: Սակայն դրանք չեն մեր միակ մտահոգությունները: Կարևոր է, որ մեր հարևան երկրները ոչ միայն  հետևեն միջազգային մարդու իրավունքների չափանիշներին, այլ նաև ապահովեն վերջերս քրեական արդարադատության ոլորտում ընդունված օրենսդրության արդյունավետ կիրարկումը, որը որոշ երկրներում մեծ առաջընթաց է ապրում»,- նշեց Եվրոպայի քաղաքականության և հարևանության ընդլայնման գծով հանձնակատար Ստեգան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով համաժողովի բացման արարողությանը:

«Որքան շատ մեկուսացվեն օրենքի հետ խնդիր ունեցող երեխաները, այնքան ավելի դժվար կլինի նրանց համար վերականգման գործընթացը»,- նշեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Յոկա Բրանդը: «Չնայած գրանցված առաջընթացին, այսուամենայնիվ, արդարադատությունը հաճախ կույր է երեխաների կարիքների հանդեպ: Արդարադատության համակարգերը պետք է վերափոխվեն այնպես, որպեսզի երաշխավորեն բոլոր երեխաների իրավունքնեըի պաշտպանությունը»: 

Նախապատմությունը

Բարձրաստիճան տարածաշրջանային համաժողովին մասնակցում են շուրջ 120 պատվիրակներ, դրանց շրջանում՝ արդարադատության ոլորտի նախարարներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում թեմատիկ քննարկումներ են տեղի ունենում զեկույցում տեղ գտած խնդիրների վերաբերյալ, որը պատրաստվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի արդյունքում: Զեկույցի հիմքում երեխաների հետ անցկացրած հարցազրույցներն են՝ պաշտոնական բողոքների և գնահատումների հետ մեկտեղ: Ուսումնասիրությանը մասնակցել են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան  և Ուկրաինա:

Իրականացված բարեփոխումների արդյունքում ընդունվել են համապատասխան օրենսդրական ակտեր և քայլեր են ձեռնարկվել անհրաժեշտ ներուժի զարգացման ուղղությամբ, ինչպես օրինակ անչափահասների արդարադատության ոլորտում ենթաօրենսդրական ակտերի վերլուծությունն ու վերանայումը, անչափահասների արդարադատության հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը գործողությունների պլաններ մշակելու համար, վերապատրաստողների վերապատրաստումը և այլընտրանքային ձևերի կիրառումը, ինչպես օրինակ գործերի արտադատական լսումը, պրոբացիան և միջամտությունը: «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ» ուսումնասիրությունը, որը ներառում էր կալանքի տակ գտնվող երեխաների կողմից զեկուցած ծեծի, բռնաբարության և ստորացման դեպքեր, նույնպես իրականացվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի, մարդու իրանվունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության կողմից՝ ապահովելու իշխանությունների պատրաստակամությունը նման երևույթների դեմ պայքարելու համար:

Համաժողովը կավարտվի ուրբաթ օրը, որի արդյունքում պետությունները կմշակեն քաղաքական գերակայություններ հետագա քայլերի համար:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter