HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-հարավ» ծրագրում թերությունները վերացվում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:  

Ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը:  

Հանդիպման ընթացքում  Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու գործողությունների հստակ ծրագիր. խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը,  ինչի արդյունքում  ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։

Նիկոլաս Ջայն Նիելսոնի  հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի «Հյուսիս-հարավ» ճանապարհի բարձր որակով կառուցմանը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ արդեն տեղյակ է «Սաֆեժ»-ի կողմից կատարած դրական քայլերին, և համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են: 

«Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարևոր է,  որ կառուցվող ճանապարհն իր որակով 100-տոկոսանոց լինի: Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել  են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի և աշխատանքները շարունակվեն նույն տեմպով»,-ընդգծեց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ եղել են այնպիսի բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, և որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի հետ:

Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրեց նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter