HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգո Կարապետյանը կարծում է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար:

Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում.

«Մենք տպավորված ենք գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ տեմպերով: Չենք թաքցնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք այսպիսի զարգացումներ չէինք ակնկալում և ուրախ ենք, որ սխալվել ենք»,- նշել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հայտնել է, որ Հայաստանը հաղթահարել է ցածր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակը և այսօր իր ցուցանիշներով դասվում է զարգացող երկրների շարքին:

Հյուրը ցանկացել է տեղեկանալ մայիսի 12-ի կարկտահարության հետևանքների մասին, այն դիտարկելով շոկային` գյուղատնտեսության ցուցանիշների առումով: Սակայն նախարարը ԱՄՀ-ի հայաստանյան պատասխանատուին հայտնել է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակին, զարգացման ծրագրերին, պարենային ինքնաբավության ու սննդամթերքի անվտանգության խնդիրներին: Այս մասին հայտնում է գյուղնախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter