HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումն իրականացվել է 100 տոկոսով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Երևանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման գործընթացի ավարտի մասին: Վերջին վեց ամսվա ընթացքում մայրաքաղաքի երեք անալոգային կայաններում` 47, 61 և 62 մոնտաժվել է 40 հազար թվային գիծ, իսկ արդիականցման ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն դոլար: Երևանի վերջին ԱՀԿ-ի արդիականացումից հետո մայրաքաղաքում թվայնացման մակարդակը կազմել է 100 տոկոս:

«Հաճելի է, որ Երևանը դարձավ ֆիքսված հեռախոսացանցի բարձր զարգացվածությամբ քաղաքներից մեկը: Բայց մեզ համար դա ինքնանպատակ չէ, այլ ձայնի և տվյալների փոխանցման, բարձր որակի հեռուսատատեսության և ինտերակտիվ խաղերի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նոր փուլի սկիզբ: Այս ամենը մոտ ապագայում հասանելի կլինի մեր ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏելը» հիշեցնում է, որ ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված են «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը:

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
լավ է ուշ, քան երբեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter