HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ Սյունիքից

Հունիսի 26-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի մո­տ գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի գետը:

Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ-ից տեղեկացրել են, որ Ողջի գետի Գեղի վտակը որոշակի հատվածում հոսել է պլաստմասե խողովակով, որը հունիսի 25-ին վնասվել է և անմիջապես փոխարինվել երկաթյա խողովակներով:

Երեկ՝ ժամը 14:15-ին «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող  հանքի թափոնների Գեղի գետը լցվելու հանգամանքները պարզաբանելու համար դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային ՃԿԿ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետա­կան տեսչության, «Զանգեզուրի պղնձամոլիբդեն­­ային կոմբինատ» ՓԲԸ բնապահպանության բաժնի, «Լեռ-էքս» ՍՊԸ ներկայացուցիչներ:

Պարզվել է, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի վերևի հատվածում Ողջի գետի Գեղի վտակը հոսել է պլաստմասսե խողովակաշարով, որը վնասվել է, սակայն գետի ջրերը պոչամբար չեն լցվում։ Իրավիճակը վերահսկելի է և ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ պլաստմասսե խողովակաշարը մետաղյա խողովակաշարով փոխարինելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter