HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Երևանի կամարանցումների նկարազարդման 2013թ. ծրագիրը

Երևանի զարգացման 2013թ. ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու ինքնատիպ լուծումներով հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում այս տարի վերանորոգվել ու նկարազարդվել է շուրջ 35 կամարանցում:

Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ.-ից մեկնարկած ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կամարանցումները: Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են:

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր բարեկարգվել է մայրաքաղաքի 179 կամարանցում, որոնք նաև նկարազարդվել են տարբեր բնապատկերներով ու Հայաստանի տարբեր տեսարժան վայրերն ու պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները ներկայացնող պատկերներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter