Այս տարի մայրաքաղաքում կհիմնանորոգվի 30-ից ավելի փողոց
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի,Ամիրյան,Դավիթ Բեկի,Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան,Գուլակյան, Բրայսի փողոցներում:
Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթևեկությունը: Բոլոր դեպքերում, ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել