HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակին տեղեկություն տվեք, էլի, աբուռը լավ բան ա»

Մարիամ Գալոյան

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը հունիսի 26-ին Վանաձորում տեղի ունեցած Լոռու մարզային խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրեց  2013 թ. 5 ամիսների ընթացքում համայնքային բյուջեների եկամուտների վերլուծության արդյունքները, ըստ որի` նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների աճն ապահովվել է 108,5 %-ով։

Մարզի համայնքների բյուջեների 2013թ.-ի 5  ամիսների կտրվածքով՝ եկամուտների հավաքագրումը կազմում է 94.5 %: Համայնքների սեփական եկամուտները հունիսի 1-ի դրությամբ կազմել է 90,6 %։

«Վերջին ամիսների վերլուծությունները ցույց են տվել, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կայունացման միտում է նկատվում, սակայն մարզի 28 համայնքների հավաքագրումը նախորդ տարվա նկատմամբ նվազել էամայնքների սեփական եկամուտները»,- տեղեկացրեց զեկուցողը:

Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը դիմեց նաեւ համայնքապետերին:

«Գիտեք, որ մինիմում աշխատավարձը կդառնա 45,000 դրամ, խոսքը մաքուր աշխատավարձի մասին է, հաշվարկային աշխատավարձը կկազմի 59,520։ Մի խնդրանք ձեզ` միջոցներ ձեռնարկեք կառավարության որոշումն ապահովելու համար։ Եվս մեկ խնդրանք, որը վերաբերվում է սպառած էլեկրտաէներգիային. կիսամյակն ավարտվել է, հնարավոր է, որ ձեզ բյուջեներում որոշակի փոփոխություններ լինեն այդ թվում կապված ե’ւ աշխատավարձի, ե’ւ էներգետիկ ռեսուրսների հետ։ Մենք ձեզնից ուզել էինք էլեկտրաէնէներգիայի ծախսերը, որը պետք է ներկայացնեիք բյուջեներում համապատասխան փոփոխություն կատարելով։ Սա դոտացիայի հարց է, ձեր գումարների հարցն է, այսօր ձեր դոտացիայի հույսին եք, ձեր համայնքը դրանով պետք ա գոյատեւի։ Ժամանակին տեղեկություն տվեք, էլի, աբուռը լավ բան ա»,- այս խոսքերով Սեւակ Հովհաննիսյանն ավարտեց իր զեկույցը։

Օրակարգային երկրորդ հարցը վերաբերվում էր Լոռու մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, համայնքներին տրամադրվող պարարտանյութերին, դիզելային վառելիքին, ինչպես նաեւ սերմնացուին։ Վերոհիշյալ հարցերի շուրջ իր զեկույցը ներկայացրեց ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյոուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը։ 

2013 թվականի գարնանացանի համար Կառավարությունը մատչելի գներով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Լոռու մարզին հատկացրել է 250.000 տ ազոտական պարարտանյութ, 1000 տ դիզելային վառելանյութ, 50 տ գարնանացան գարի, 5 տ առվույտի եւ 4 տ եգիպտացորենի սերմնացու: Ա. Գասպարյանը տեղեկացրեց, որ այս տարվա ուժգին կարկտահարությունից տուժած համայնքներին «Տաշիր» բարեգործական հիմնադրմամը կտրամադրի 45,2 տ ազոտական պարարտանյութ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter