HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում երկրաշարժից ի վեր ամրացման սպասող շենքերը փլուզվում են

Գյումրիում այսօր փլուզման և իսպառ վերացման վտանգի առջև են կանգնած ոչ միայն 100-ամյա և ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք- շինությունները, այլ նաև նախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը:

Երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին և չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Նախորդ տարիներին այդ բնակիչներին պարբերաբար խոստացվել է նրանց բնակարանների ամրացում-վերականգնում, սակայն մինչև օրս նման խնդիր չի լուծվել և տասնյակ վթարային շենքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում: 

«Շիրակ կենտրոնի» ներկակայացվող տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող գեղեցիկ շենքերից մեկում տիրող վիճակի մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter