HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի ՋՕԸ ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար  Արմեն Գեւորգյանը ոռոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով  այսօր այցելեց  Արարատի մարզ:

Մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց «Ավշար» եւ «Ավշար –Այգեւան» պոմպակայաններ, ծանոթացավ կառույցների վիճակին եւ հզորություններին: Փոխվարչապետին զեկուցվեց, որ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ –Հայաստան»-ի  ծրագրով 2011թ. վերականգնված պոմպակայանների տեխնիկական վիճակը  բավարար է, գործում են ողջ հզորությամբ` ապահովելով շրջակա համայնքների ոռոգումը:

Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացերց «Արարատ» ՋՕԸ-ում` ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների, մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվեցին մարզում ոռոգման շրջանի ընթացքին վերաբերող հարցեր: ՋՕԸ ղեկավարները ներկայացրեցին ընթացիկ իրավիճակը` տեղեկացնելով, որ իրենց սպասարկման տարածքում այս տարի լուրջ խնդիրներ չեն առաջացել եւ հաջողվում է բավարարել պահանջարկը:

Փոխվարչապետը կարեւորեց ՋՕԸ-երի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, որը պետք է ուղղված լինի ինչպես գյուղացիական տնտեսություններին ժամանակին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելուն, այնպես էլ մատակարարված ջրի հաշվառմանը, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրմանը: Ա. Գեւորգյանն ընդգծեց  բոլոր գանձումները բացառապես ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` ոռգման համակարգի անխափան գործունեությունը կախված է նաեւ ՋՕԸ-երի բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքից:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց  ՋՕԸ-ի կառավարման խորհուրդների` հանրության համար բաց գործելաոճը` նշելով, որ ջրօգտագործողներին հուզող բոլոր հարցերը պետք է քննարկվեն կառավարման խորհրդում եւ համապատասխան  լուծումներ ու պարզաբանումներ ստանան:   Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter