HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարն այցելել է հանրային լողափեր

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է որ նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 28-ին այցելել են Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր:

Այցի նպատակն էր Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջայց են կատարել հանրային լողափերով, ծանոթացել կատարված աշխատանքներին:  Այս տարի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն:

Բնապահպանության նախարարի խոսքով` պետությունն  իրականացրել է ամեն ինչ որ հնարավոր է որպեսզի հանրային լողափերում հանգստացողները կարողանան հավուր պատշաճի անցկացնել իրենց հանգիստը:

 «Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ` հանրապետության նախագահի հանձնարարականով, և մարզպետի հետ միասին այստեղ ենք տեսնելու` ինչ աստիճանի պատրաստվածություն կա: Այս տարի նույնպես մեր քաղաքացիներին կապահովենք պատշաճ հանգստի միջավայր»,- նշել է նախարար Հարությունյանը:

Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու: Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն: 

Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում ապահովել առավելագույն հարմարավետություն քաղաքացիների համար: 

Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողաների հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter