HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-«Ալմաստ»-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր՝ բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի «Ալմաստ» կառամատույց է ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Գնացքի չվացուցակին կարելի է ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.ukzhd.am՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում: 

Այս մասին հայտնում են ընկերության մամուլի բաժնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter