HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե է մուծվել մոտ 2 մլն դրամ

Բնապահպանական պետական տեսչության կողմից 24.06-30.06.2013 թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 2.3 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 3.3 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքերի քննության արդյունքում կայացվել է 350.0 հազդր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 307.5 հազդր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտումների համար 1 տնտեսվարողի և 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 150.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:  

Տավուշի  տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականցված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 450.0 հազ. դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.05 մլն դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:                          

Հողերի պահպանության ոլորտ

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է  300.0 հազդր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0 հազդր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Շիրակի տարածքային  բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250.0 հազդր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 564.36 հազդր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 կազմակերպությունում  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0 հազ. դր գումարի  վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ. դր գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.068 մլն դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0 հազ. դր գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.5 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարության համար կայացվել է  50.0 հազդր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 97.5 հազդր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

 

Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազդր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0 հազդր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 30.0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար                                                                  

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազդր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազդր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 4.5 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 մլն դր գումար:                                     

Այս մասին հայտնում են ՀՀ ԲՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter