HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի անդամներին, ովքեր Հայաստանում են գտնվում բժշկական միջազգային 3-րդ համագումարին մասնակցելու նպատակով: 

Նախագահը ողջունել և կարևորել է համագումարի անցկացումը, որի նպատակը աշխարհասփյուռ հայ բժիշկների կապն ու համագործակցությունը զարգացնելով` առողջապահության ժամանակակից փորձի փոխանակումն ու գիտական նվաճումներին ծանոթանալը, գործնական բժշկության և բժշկական կրթության կարևորագույն հարցերի քննարկումն է: Այդ ամենը ծառայում է մայր հայրենիքում և Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն ու բժշկական օգնության որակական բարելավմանը: 

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի ղեկավարությանը` վերջին քսան տարիների ընթացքում վերոնշյալ նպատակին հասնելու ուղղությամբ ներդրած ջանքերի, կատարված աշխատանքի համար:

Սերժ Սարգսյանը, նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, կարևորել է տարբեր ոլորտներում աշխարհասփյուռ հայության մասնագիտական հնարավորությունների միավորումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter