HY RU EN

Անի Հովհաննիսյան

Քաղաքում՝ ինչ-որ մի տեղ

Նկարիչ Սերխաչի ընտանիքն օրվա մեծ մասն անցկացնում է 6-րդ մասիվում գտնվող իրենց արվեստանոցում: Այստեղ հայր ու որդի նկարիչները մոռանում են երկրի սոցիալական ծանր իրավիճակի մասին, թողնում առօրյա խնդիրները դրսում եւ շարունակում ստեղծագործել սեփական քաղաքում: Սերխաչն արգելում է արվեստանոցում քաղաքականության մասին խոսել, քանի որ այն միակ տեղն է, որ դուրս է մնացել ինֆորմացիոն հոսքերից ու համատարած ստից: