
Խաչերթ Ծաղկաձորում. երիտասարդներն ու հոգևորականները երգում են (վիդեո)
Հուլիսի 7-ից 10-ը Ծաղկաձորում անցկացվում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովը, որին մասնակցում է 35 երկրի 100 քաղաքի 44 թեմ և հոգևոր հովվություն:
Մասնակիցները` մոտ 160 հոգի, աշխարհի տարբեր երկրների Հայ առաքելական եկեղեցու թեմերի ներսում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
Այսօր` ժողովի երկրորդ օրը, երիտասարդներն ու հոգևորականները Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցուց խաչերթ կատարեցին դեպի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, որտեղ շարունակվեց պատգամավորական ժողովը:
Ժողովի վերջին օրը` հուլիսի 10-ին, Մայր աթոռ սբ. Էջմիածնում ժողովի պատգամավորների մասնակցությամբ ուխտի պատարագ կմատուցի ՀԵՀԵԿ հոգևոր պատասխանատու Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
ՀԵՀԵԿ-ը Հայաստանյայց առաքելական սբ. եկեղեցու հովանու ներքո գործող կառույց է, որը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու երիտասարդության հետ իրականացվող ողջ գործունեությունը:
ՀԵՀԵԿ առաջին պատգամավորական ժողովը տեղի էր ունեցել 2008թ.:
Մեկնաբանություններ (233)
Մեկնաբանել