HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարկային տեսուչների հերթական անակնկալ այցը

Այսօր` ժամը 18-ի սահմաներում, Արաբկիր ՀՏ-ի աշխատակիցներից մեկը այցելել է իր իսկ կողմից երեկ կապարակնքված նախկին «Կիեւ գաստրոնոմ» շենքի առաջին հարկում գործող խանութ եւ առանց սեփականատիրոջ ներկայության պոկել է կապարակնիքը, որով հավաստվում էր, թե խանութը ՀԴՄ-ի կտրոն չի տրամադրել: Խանութը 5 օրով փակելու որոշումը կայացվել էր հունիսի 30-ին:

Խանութի սեփականատիրոջը՝ Գագիկ Համբարձումյանին այդ մասին հեռախոսով տեղեկացրել են տարածքում առեւտուր անողները:

Թե ինչ նպատակով են հարկային տեսուչները պոկել կապարակնիքը` պարզ չէ, քանի որ նման դեպքերում պետք է գրավոր բացատրություն ներկայացնեին, ինչը տեսուչները չեն արել:

Եթե մեր հրապարակումներից հետո, որտեղ խանութի սեփականատերը բացահայտ դժգոհություն էր հայտնում հարկային տեսուչների անօրեն աշխատանքներից, ՊԵԿ ղեկավարությունը որոշել է «սրբագրել» տեսուչների գործողությունները, ապա ժողովրդավարական երկրներում խանութին 2 օրով եկամուտից զրկող տեսուչներին գոնե նկատողություն կհայտարարեին: Սակայն, հույս չկա, որ նման կերպ կվարվեն, ընդհակառակը, մտավախություն կա, որ տեսուչները փորձում են հերթական գործը սարքել սեփականատիրոջ դեմ:

Նշենք, որ Գագիկ Համբարձումյանը դիմել է ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողով: Առաջիկա օրերին հնարավոր է հանձնաժողովը լսի խանութատիրոջ բողոքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter