HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարենցավանի մոտ ավտոմեքենան բախվել է կոմբայնին. 2 տուժած

Հուլիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՅԱ-303» մակնիշի կոմբայնին:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989 թ. ծնված Գ. Ավետիսյանը և ուղևոր, 1957 թ. ծնված Ա. Ավետիսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ Գ. Ավետիսյանը ստացել է առաջին բուժօգնու­թյուն և դուրս գրվել, իսկ Ա. Ավետիսյանի առողջական վիճակը գնա­հատվել է ծանր: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter