Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 3-4-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են, իսկ հուլիսի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ:
Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 6-7-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում հուլիսի 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել