
Վահագն Չախալյանը Հայաստանի գրողների միության անդամ է
Այս տարվա հուլիսի 21-ին լրանում է ջավախքահայ գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Այսօր Կամերային երաժշտության տանը Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդն այդ առիթով հանրային միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում Վահագն Չախալյանի պապին հանձնվեց Հայատանի գրողների միության անդամակցության տոմսը:
Վահագն Չախալյանը Հայաստանի գրողների միության անդամ էր ընտրվել 2011թվականի ապրիլին:
Միջոցառման ընթացքում «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանն ընթերցեց Վ. Չախալյանի` բանտից փաստաբանների միջոցով փոխանցած ուղերձը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել