HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյան. Արարատյան դաշտավայրի մի շարք գյուղերի ջրով ապահովելը կառավարության առաջնային խնդիրներից է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզի Զորակ համայնքի տարածքում գտնվող, ձկնարտադրությամբ զբաղվող «Էկոֆիշթրեյդ» ընկերությունում՝ Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալների կրճատման, ինչպես նաև ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, Արմավիրի և Արարատի մարզպետները, բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Զարգացման հայկական գործակալության, «Հայջրնախագիծ» ՓԲԸ ղեկավարները, ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչները:

Փոխվարչապետն ընդգծեց, որ Արարատյան դաշտավայրի մի շարք համայնքներում ստորերկրյա ջրային պաշարների նվազման հետևանքով ջրօգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, և նշված գյուղերի բնակիչներին ինչպես կենցաղային, այնպես էլ ոռոգման ջրով ապահովելը կառավարության առաջնային խնդիրներից է:

Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության և ձկնաբույծների ներկայացուցիչներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տարբեր երկրների նմանատիպ փորձը, և ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:

Փոխվարչապետը բնապահպանութան նախարարության ներկայացուցիչներին նաև առաջարկեց ուսումնասիրել 2010-2012թթ. ջրօգտագործման թույլտվություններով դեռ չկատարված հորատումների նպատակահարմարությունը և համապատասխան առաջարկություն ներկայացնել կառավարություն: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter