HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կանցկացվեն Արագածոտնի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրեր

Հուլիսի 3-ին և 4-ին Գյումրիում կանցկացվեն «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ:

Ծրագրին կմասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքների և Օշական, Ուջան, Ոսկեվազ, Սասունիկ, Արագածավան, Կոշ գյուղական համայնքների 11 մշակութային հաստատության ավելի քան 40 պատանի:

Արագածոտնի մարզի մշակույթի օրերի շրջանակում կկազմակերպվի նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդես՝ արվեստի և գեղարվեստի դպրոցների 30 լավագույն սաների մասնակցությամբ:

Ծրագիրը կեզրափակվի մարզի շնորհալի երաժիշտ-կատարողների և պարային համույթների մասնակցությամբ գալա-համերգով:

«Մենք ենք, մեր մարզը» խորագիրը կրող մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը 2008 թ.-ից Երևանում իրականացնում է մշակույթի նախարարությունը:

Այս ստուգատեսը խթանում է հանրապետության մարզերի մշակութային կյանքը և յուրաքանչյուր անգամ ներկայացնում որևէ մարզի մշակութային ձեռքբերումները: Ծրագիրը նպատակ ունի նախարարության անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ մշակութային ակտիվ համագործակցություն ծավալել մարզերի մշակույթի գործիչների, մշակութային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ու մայրաքաղաքի համապատասխան կառույցների միջև:

2008-2012 թթ ծրագրին մասնակցել են Շիրակի և Լոռու (2008 թ.), Գեղարքունիքի և Կոտայքի (2009 թ.), Տավուշի և Արարատի (2010 թ.), Վայոց ձորի և Արարատի (2011 թ.) մարզերի և Արցախի (2012 թ.) 117 ուսումնական հաստատության 590 շնորհալի պատանի: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter