Դավթաշեն գյուղում խմելու ջուրն աղտոտված է եղել. վարակի նոր դեպքեր չկան
Հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել էին աղիքային խանգարման երևույթներով դեպքեր։ Իրականացված բակային համայցերի արդյունքում հուլիսի 2-ի դրությամբ հիվանդության գանգատներով նոր անձինք չեն հայտնաբերվել:
Նախորդ օրերին հայտնաբերված գանգատներ ունեցող բոլոր անձանց դեպքում երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել են:
Հուլիսի 1-ի դրությամբ հայտնաբերված կլինիկական նշաններով 3 անձինք այլևս գանգատներ չեն նշում: «Թալինի» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդը դուրս է գրվել առողջացումով:
Հունիսի 28-30-ին վերցված խմելու ջրի նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ջրի որակի շեղումներ, որոնք վկայում են խմելու ջրի աղտոտման մասին:
Ներկայում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գյուղի բնակչությանը մատակարարվող խմելու ջրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, այդ թվում՝ ջրի կանխարգելիչ վարակազերծում։
«Այդ ամենի արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին: Աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել