HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական դատարանի դերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

ՄԻԵԴ նախագահի այցը Հայաստան կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներից մեկի՝ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն այսօր ԵԽ ակտիվ անդամներից է, մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում՝ իր ներդրումն ունենալով կազմակերպությունում ընթացող գործընթացներին և համաեվրոպական օրակարգային հարցերի ձևավորմանը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԻԵԴ դերը ԵԽ անդամ երկրներում բնակվող շուրջ 800 միլիոն մարդկանց իրավունքների պաշտպանության գործում:

Ընդգծելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ և ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որ Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց: Այս առումով Հայաստանն ամբողջապես աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը դատարանի արդյունավետությունը բարձրացնելն է:

Դին Շպիլմանը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ ունեցած արդյունավետ քննարկումների մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter