HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտում՝ 18 տարի անց

1995 թ. սեպտեմբերին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել սեպտեմբերի 16-ից17-ն ընկած ժամանակահատվածում Սևանի շրջանային կապի հանգույցին պատկանող Սևան-Դդմաշեն հեռախոսային գծի Ծաղկունք-Դդմաշեն հատվածում տեղակայված 6 հեռագրասյուների գողության մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված գողությունը կատարելու կասկածանքով օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված 6 հեռագրասյուներն ինքը սղոցով կտրել ու տեղափոխել Ծաղկունք գյուղում գտնվող իրենց տան նկուղ:

1995 թ. կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Չգիտես ինչու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն իրականացվում լրագրողների բացահայտած պետությունից միլիոնավոր դոլլորների թալանի փաստով: Փաստ որի հանդեպ այս սյուները չոփեր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter