3 զոհ Երևան-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով
Հուլիսի 2-ին` ժամը 17.00-ի սահմաններում, 1952 թ. ծնված Սեյրան Պողոսյանի վարած «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Վանաձոր ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը և ուղևորուհի, 1994 թ. ծնված Հայկանդուխտ Սիմոնյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ Անուշիկ Սարիբեկյանը, Գուրգեն Զարգարյանը, Կարինե Աղումյանը, Թագուհի Աղումյանը, Հրաչ Բադալյանը, Էդիկ Բադալյանը, Կիմա Էդիտյանը, Նարեկ Մուրադյանը, Սվետլաննա Պապիկյանը, Ներսիկ Բորջիյանը, Ջուլիետա Մադաթյանը, Դավիթ Սարդարյանը և Ռ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին Դավիթ Սարդարյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել