HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդառատ անձրևի հետևանքները

Հուլիսի 3-ին` ժամը 00.03-ին, մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են մոտ 30 տներ և նկուղներ:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են նաև Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:

Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Սիսիան քաղաքի Սյունիք, Կամո, Ն. Ստեփանյան, Սպանդարյան, Երիտասարդական, Գայի, Մ. Գորկի, Մկրտումյան, Սիսական և Շիրակ փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, անասնագոմեր, խանութներ և արտադրամասեր: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Սիսիանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցները և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter