HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՅԴ-ն կեցվածքներ է ցույց տալու

«Բնական վիճակից դուրս գալու պատճառ չունենք, բայց մտահոգվելու պատճառ իսկապես ունենք, և կարծում եմ, որ մեզ հետ մեր ժողովուրդը պետք է կարողանա կեցվածքներ ցույց տալ»,- անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«ՉԻ» - Հրանտ Մարգարյանի անկեղծությունը տվյալ դեպքում գնահատելի է, որովհետև Դաշնակցությունն իսկապես էլ «բնական վիճակում» է: Այսինքն` զբաղված է սովորական գործով. ձևացնում է, թե ընդդիմություն է ու «տակից» իր գործն առաջ է տանում:

Այդ գործում, բնականաբար, կարևորը «կեցվածք ընդունելն» է, և պատահական չէ, որ պրն Մարգարյանը կոչ է անում իրենց հետ միասին «կեցվածներ ցույց տալ»:

Միայն մի հարց. ինչպե՞ս է պատահում, որ ՀՅԴ-ն չի հավատում, որ իշխանությունները նորմալ ընտրություններ կկազմակերպեն, բայց արտահերթ ընտրություններ էլ չի պահանջում: Թե՞ մտածում է` ինչքան Սերժ Սարգսյանը թաղվի ղարաբաղյան բանակցություններում, և ինչքան ուշ տեղի ունենան ընտրությունները, այնքան «կեցվածքներ ցույց տալու» հնարավորությունները կմեծանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter